Պետությունն ամբողջությամբ պահպանում է երկրում անվտանգությունը. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը մեկնաբանել է Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաները:
Վրաց ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկրի պետական մարմիններն ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և ապահովում են հասարակական կարգն և երկրում անվտանգությունը Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին:
«Մայրաքաղաքի հյուրերին, օտարերկրացի լրագրողներին և զբոսաշրջիկներին, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներին, ոչ մի վտանգ չի սպառնացել: Հետաքննություն է սկսվել ՌԴ լրագրողների հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում: