Մակրոնն Էլթոն Ջոնին Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին մրցանակ է հանձնել: Նա արտիստին Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ Էլթոն Ջոնը նման պարգևի է արժանանում ոչ միայն իր ստեղծագործական նվաճումների, այլև ՄԻԱՎ-ի դեմ պայքարում իր գործունեության համար: