Ժերար Դեպարդիեն կարող է խաղալ Լև Տոլստոյի դերը
Ռուս ռեժիսոր Ստանիսլավ Լեբեդևը մտադիր է հրավիրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեին խաղալու գրող Լև Տոլստոյի դերը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ռեժիսորը վերջերս մշակութային նախագծերի պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ ներկայացրել է իր «Ագռավի բույնը» ֆիլմը:
Նրա խոսքով՝ Դերպարդիեն, որը ռուսական քաղաքացիություն ունի, հեշտությամբ կկարողանար մարմնավորել Տոլստոյին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Դեպարդիեի հետ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա ներկա պահին: