Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ երեկ Զոհրաբ Մնացակյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: