Նավալնուց մինչեւ նավթի եւ գազի ավարտը. ուղիղ կապի ընթացքում Պուտինին ուղղված ամենասուր հարցերը հայտնվել են եթերում (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին ուղիղ եթերի ձևաչափով պատասխանել է ՌԴ բնակիչներին հուզող հարցերին, որոնք առնչվել են ամենատարբեր թեմաների:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ավանդույթի համաձայն, նախագահին ուղարկվել են նաև SMS հաղորդագրություններ, որոնք հայտնվել են էկրանին:
Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունների տեսքով ուղարկված ամենասուր և զվարճալի հարցերից մի քանիսը, որոնք այս տարի հայտնվել են եթերում.
Այն, ինչ Նավալնին ասում է, ճի՞շտ է: Այս ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ հանցավորություն է:
Չե՞ք բացառում արդյոք, որ կարող եք ժամկետից շուտ լքել նախագահի պաշտոնը:
Ի՞նչ ենք անելու, երբ ավարտվեն գազն ու նավթը:
Ռուսաստանը հավերժ փորձարկումների երկի՞ր է:
Որտեղի՞ց է Ռագոզինը մեկ տարում 29,5 մլն վաստակել:
Ռուսաստանում ամենաշատը ստում են «Ռոսստատ»-ը, կառավարությունն ու գովազդը: Եվ նույնիսկ դժվար է որոշել, թե որ մեկն է ավելի շատ ստում: Համաձա՞յն եք:
Վլադիմիր Վլադիմիրովիչ, կարո՞ղ եք պարտքով 350 000 տալ:
Դուք 20 տարի իշխանության գլխին եք և 20 տարի վատ ճանապարհների մասին հարցն արդիական է: Մի՞թե սա ամենաանլուծելի հարցն է: