Պուտինն ուղիղ եթերի ժամանակ հազիվ է զսպել արցունքները եւ պատմել է՝ ինչից է ամաչում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին ուղիղ եթերի ձևաչափով պատասխանել է ՌԴ բնակիչներին հուզող հարցերին, որոնք առնչվել են ամենատարբեր թեմաների:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախագահին հարց են հղել այն մասին, թե ինչի համար է երկրի ղեկավարն ամաչում:
Պուտինը պատմել է վաղուց տեղի ունեցած այցի մասին, որի ժամանակ իր դեմ ծնկի է իջել մի կին և խնդրանքով երկտող փոխանցել:
ՌԴ նախագահը կնոջը խոստացել է, որ անպայման կկարդա երկտողն ու այն փոխանցել է օգնականներին: Սակայն հետագայում պարզվել է, որ թղթի կտորը կորել է:
«Մինչ օրս ամաչում եմ և չեմ կարողանում մոռանալ»,-ասել է Պուտինը՝ հուզվելով այդ հուշերից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: