Իրանի սահմանը խախտող թշնամիները կվերացվեն. ԻՀՊԿ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հուսեյն Սալամին հինգշաբթի հայտարարել է, որ Իրանի սահմանը հատող ցանկացած սահմանախախտ կվերացվի, տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը։
«Թշնամին, որը կխախտի մեր երկրի սահմանը, անվտանգության մեջ չի լինի եւ կվերացվի»,- ասել է Սալամին։ ԻՀՊԿ հրամանատարը նաեւ տեղեկացրել է, որ շուտով կտրամադրի հինգշաբթի իրականացված գործողության մանրամասները։
ԻՀՊԿ հրամանատարի այս հայտարարությունը հաջորդել է ամերիկյան անօդաչու սարքի մասին լրատվությանը, որը խփվել է Իրանի օդային տարածքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։