Ուկրաինայում քաղաքացին մկրատ է կուլ տվել
Ուկրաինայի Լվովի շրջանի բժշկական հաստատություններից մեկում մարդու մարմնից մկրատ են հանել:
Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սամբորսկի քաղաքային խորհրդից:
Հաղորդվում է, որ հունիսի 18-ին քաղաքապետի հետ ամենշաբաթյա հավետվության ժամանակ տեղի մարզային հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ բարդ վիրահատության միջոցով հաջողվել է մարդու մարմնից դուրս բերել մկրատը: Նշվում է, որ մկրատը կուլ տված քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել:
Վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն: