Գյուղապետն ընկերների հետ ծեծի է ենթարկել համագյուղացուն. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երեւանում՝ ծեծի ենթարկվելու եւ շան կծելու հետեւանքով:
Հայտնի է դարձել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արեւելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետեւ վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ:
Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մյուսն էլ շանը բաց է թողել վերջինիս վրա: Ծեծի եւ շան կծելու հետեւանքով Ջ. Ասադյանն ստացել է մարմնական վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը Երասխահուն համայնքի ղեկավարն է: