Ահա թե ով է հակաքոչարյանական շարժման թիվ մեկ ակտիվիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատված տեսնելու մարմաջով տառապող մի փոքրիկ խումբ ակտիվիստների շարքերում առանձնանում է ոմն Նելլի՝ Նելլի Միքայելյանը: Եւ երբ ծանոթանում ես այս կնոջ կենսագրության որոշ դրվագներին, մարդկային ցավ ես ապրում նրանց համար, ովքեր հույս են կապում նման մարդկանց հետ:
Մոտ չորս տարի առաջ կայացված դատավճռի մի շարք դրվագներ բացահայտում են երշիկագող այս կնոջ իրական կերպարը: Նելլի Միքայելյանը, նույն ինքը՝ ակտիվիստ Նելլին ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով եւ իրեն ժառանգ ճանաչելու գործով հայց էր ներկայացրել:
Պատասխանող կողմի հայտնած տվյալները հետաքրքիր մանրամասներ են բացահայտում այս կնոջ մասին:
«Սիրավեպ» հոր հետ
Պատասխանող կողմը դատարանին հայտնել է, թե այս կինը միշտ էլ աչքի է ընկել սուտ փաստերի տրամադրմամբ եւ կեղծ մեղադրանքներով: Այսպես, դեռ դպրոցահասակ տարիներին նա ներկայացել էր ժողովրդական կրթության բաժին վարիչ Լենա Բրությանի մոտ եւ ներկայացրել, թե իբր ինքը սիրավեպ է ունեցել իր հոր հետ եւ այդ պատճառով նրա մայրը հեռացել է:
Այնինչ, Նելլին չէր հաշվարկել, որ ինքն այդ տարիներին դեռ սովորում էր Մարտունու շրջանի 1-ին դպրոցի 7-րդ դասարանում:
Այնպես որ, շատ արագ պարզվել էր, որ աղջիկը պարզապես ստում է, եւ որ նման բան չէր եղել եւ չէր կարող լինել:
Նամակ «Կոմսոմոլսկայա պրավդային»
Այսքանով Նելլին չհանդարտվեց: Նա որոշեց դուրս գալ համամիութենական ասպարեզ: Նամակ գրեց «Կոմսոմոլսկայա պրավդայի» խմբագրություն, ասելով, թե իբր հայրն իրեն փողոց է նետել, եւ ինքը գիշերելու տեղ չունի:
Մոսկվայից լրագրողը ժամանել էր Երեւան, ներկայացել Շահումյանի շրջանի կոմերիտմիության բաժին: Գործը հասավ Էլյա Ղալումյանին՝ կոմերիտմիության երկրորդ քարտուղարին: Լրագրողը շատ արագ համոզվում է, որ Նելլի հայրը նման բան չի արել, եւ որ նրան որեւէ մեկը տնից դուրս չի վռնեել, վերադառնում է Մոսկվա:
Հովածը տպագրվեց, բայց ոչ թե դաժան հոր, այլ լկտի եւ անդիաստիարակ աղջկա մասին, որը զրպարտում է հորը:
Գողություն տնից եւ փախուստ
Նույն դատարանի հրապարակած նյութերից պարզ է դառնում, որ տասներորդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո Նելլին ընտանիքից թաքուն, տատից գողանում է նրա հավաքած գումարը, հորաքրոջ շորերը եւ անհետանում:
Ընտանիքը, բնականաբար, հայտնվում է խուճապի մեջ, փորձում են հայտնաբերել անհետացած Նելլիին: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ նա իբր մեկնել էր ուսանելու եւ հորդորում էր իրեն հանգիստ թողնել:
Ընդամենը մեկ տարի հետո զանգ են ստանում Լենինգրադից, այն էլ միլիցիայից: Նելլին գտնվում էր միլիցիայի բաժանմունքներից մեկում: Հայրը անմիջապես մեկնում է Լենինգրադ եւ այնտեղ պարզում, որ դուստրն ընդամենը սովորում էր պրոֆտեխ ուսումնարաններից մեկում, բնակվում հանրակացարանում, որտեղ եւ միշտ խնդիրներ է ստեղծել:
Ուրացում
Մարդկային տականքությունը սահմաններ չի ճանաչում: Նելլիի դեպքը եւս մեկ անգամ վկայում է այդ մասին: Այժմ հակաքոչարյանական շարժման ակտիվիստուհին, այն ժամանակ աչքի էր ընկնում մարդկային բարձր որակներից հեռու քայլերից:
Դատարանում նա հայտարարել էր, թե տեղյակ չի եղել հոր մահվան մասին, այնինչ մայրը եւ հարազատները հակառակն են պնդում: Հոր մահվան մասին նրան տեղյակ են պահել քեռին, մյուս հարազատները, հարեւանները:
Ցավալի է, բայց փաստ. նա ընդամենն ասել է՝ ջհանդամ, թե չի մահացել:
Պատռված դիմակ
Բնականաբար, դատարանում շատ արագ հասկանում են, թե ում հետ գործ ունեն: Գործի քննությամբ հաստատվում է, որ Նելլին իմացել է ժառանգության բացման մասին, անգամ փորձ է արել ձեռք բերել հոր մահվան վկայանը, որից հետո նոր դիմել է դատարան, հայտարարելով, թե չի իմացել հոր մահվան մասին:
Եւ շատ խորհրդանշական է, որ հենց այս կինն է գլխավորում հակաքոչարյանական ակտիվիստներին դատարանի մոտ, հենց այս կինը, որին օրերս մեղադրեցին նաեւ խանութից երշիկ գողանալու փորձ անելու եւ բռնվելու մեջ:
Վահրամ Գեւորգյան
Հ.Գ. Մենք շարք ենք սկսելու այս եւ մյուս ակտիվիստների մասին, բացահայտելու նրանց իրական կերպարն ու էությունը: Լռելն այլեւս ճիշտ չի լինի եւ ճիշտ չի հասկացվի: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել:
Top-News.am