Microsoft-ի ստեղնաշարերի վրա առաջին անգամ 25 տարվա մեջ նոր կոճակ կհայտնվի
Microsoft ընկերությունը դիտարկում է իր ստեղնաշարերի վրա նոր կոճակի՝ Office, հայտնվելու հնարավորությունը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Verge-ին։
Կոճակի հետ համադրությունները նոր հնարավորություններ կտան օգտատերերին, ներառյալ փաստաթղթերի եւ ֆայլերի արագ փոխանակումը Office-ում։
Ենթադրվում է, որ նոր ստեղնը կփոխարինի Microsoft կոճակին աջ կողմում կամ մենյու կոճակին հատկացված տեղում։
Ստեղնաշարի փոփոխությունները կկատարվեն առաջին անգամ 1994 թվականից ի վեր։