Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։