Վլադիմիր Զելենսկիի կուսակիցը բացահայտել է Դոնբասը վերադարձնելու ծրագիրը
Ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր իշխանություններն ամեն ինչ անում են Դոնբասը վերադարձնելու համար: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնել է UNIAN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները Դոնբասը վերադարձնելու են «խոսքով», այլ ոչ թե «զենքով կամ թնդանոթով»:
««Հիբրիդային պատերազմի» շրջանակում տեղեկատվական զենքը շատ ավելի ազդեցիկ և արդյունավետ է, քան թնդանոթները, ռումբերը, հրթիռները կամ տանկերը»,- ասել է Ռազումկովը:
«Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ Դոնբասում պատերազմը «վաղը չի ավարտվելու»: Ռազումկովի խոսքով՝ երկրի իշխանությանը կհաջողվի Ուկրաինայի ողջ տարածքում ծածանել «դեղնակապտավուն դրոշը»: