Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը Վրաստանում նշանակվել է առողջապահության նախարար
Վրաստանի նորանշանակ առողջապահության նախարար Էկա Տիկարաձեին հանրությանը ներկայացրել են վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդեն նախկին առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն: Ի դեպ, նրա թեկնածությունն առաջարկել էր անձամբ Սերգիենկոն:
Մինչև պաշտոնի ստանձնումը Վրաստանի քաղաքներից մեկում՝ Սաչխերեում, զբաղեցնում էր հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, նրան համարում են Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը:
Ի դեպ, առողջապահության նախկին նախարար Դավիթ Սերգիենկոն, որ Վրաստանի կառավարության ամենառեյտինգային նախարարն էր, կզբաղեցնի վարչապետի խորհրդատուի պաշտոնը: