Թրամփը հայտնել է, թե ինչն իրեն կստիպի Իրանի հետ պատերազմել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի հնարավորությունը, որպեսզի խանգարի նրան միջուկային զենք ստանալ:
Հարցին այն մասին, թե ինչը կստիպի նրան մտածել Իրանի հետ պատերազմի մասին, Թրամփը նշել է, որ հավանաբար «կմտածեր միջուկային զենքի մասին»:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտոնատար անձինք Իրանին մեղադրել են Օմանի ծոցում նորվեգական եւ ճապոնական լցանավերի վրա հարձակման մեջ: Թրամփը այդ եւ վերջերս տեղի ունեցած հարձակումները սահմանափակ է անվանել:
«Մինչեւ օրս շատ աննշան են եղել»,- TIME-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Թրամփի խոսքով՝ Օմանի ծոցն այժմ ռազմավարական տեսանկյունից պակաս կարեւոր է ԱՄՆ-ի համար:
«Մյուս տեղերում մեծ քանակությամն նավթ է արդյունահանվում», - ասել է Թրամփը:
«Մենք շատ քիչ ենք ստանում: Վերջին 2.5 տարում մենք էներգետիկայի ոլորտում հսկայական առաջընթացի ենք հասել: Եվ երբ խողովակաշարերը կառուցվեն, մենք էներգիայի արտահանող կլինենք: Այնպես որ մենք այն վիճակում չենք, որում եղել ենք Մերձավոր Արեւելքում, որտեղ ըստ ոմանց, մենք հանուն նավթի էինք գտնվում»:
Թրամփը նշել է, որ համաձայն է ԱՄՆ հետախուզական համայնքի գնահատման հետ, որ հարձակումների հետեւում կանգնած է Իրանը:
«Ես չեմ կարծում, որ շատերը դրան չեն հավատում»:Նա նաեւ նվազեցրել է Իրանի ագրեսիան, պնդելով, որ երկիրը պակաս թշնամական վերաբերմունք է ընդունեկ լ ԱՄՆ նկատմամբ այն ժամանակվանից, երբ նա դարձել է նախագահ:
«Եթե դուք նայեք հռետորաբանությանն այժմ ի տարբերություն նախորդ օրերի, երբ նրանք ստորագրում էին այդ միջուկային համաձայնագիրը, երբ հնչում էին «Մահ Ամերիկային» կարգախոսները, դրանք քիչ են դարձել, - վստահ է Թրամփը: