Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում
Ստամբուլում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակային վնասվածք է ստացել կռվի ռուս մասնակիցներից մեկը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ հյուպատոսությանը:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում ինչպես սառը զենք, այնպես էլ հրազեն է կիրառվել:
Նշվում է, որ ռուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը հրազենային վերք է ստացել և մահացել:
Ներկա պահին տեղի ոստիկանությունը քննչական գործողություններ է կատարում՝ փորձելով պարզել կատարվածի բոլոր հանգամանքները: