«Միջազգային իրադրությունը մեզ թույլ չի տալիս Ղարաբաղում պատերազմ սկսել». Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ «միջազգային իրադրությունն ադրբեջանական կողմին թույլ չի տալիս պատերազմ սկսել»:
Ինչպես նշում է minval.az-ը, ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ պաշտպանության նախարարի գլխավոր խնդիրն Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունները կատարելն է և բանակին պատերազմի նախապատրաստելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա: Նախարարը պարզաբանել էր, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից: