Մոսկվայում հրդեհման և գողության մեղադրանքով ադրբեջանցի երգիչ է ձերբակալվել
Մոսկվայում հրկիզման ու գողության մեղադրանքով ձերբակալվել է ադրբեջանցի երգիչ Ռիզվան Ալիևը: Այս մասին հաղորդում է mk.ru գործակալությունը:
Երգչի գործողություններից տուժել է մի մերսող, որն Ալիևի հետ վեճից հետո սոցկայքերում նրա հասցեին վիրավորական մեկնաբանություններ է հրապարակել:
Հաղորդվում է, որ մայիսի 25-ին մերսողը կանչ է ստացել, որը, պարզվել է, կեղծ է: Տուն վերադառնալով՝ նա հայտնաբերել է, որ տունը հրդեհել են, իսկ ոսկով լի չհրկիզվող պահարանն անհետացել է:
Այժմ Ռիզվան Ալիևը տնային կալանքի տակ է: Տուժողին պատկանող ոսկին հայտնաբերվել է անտառում թաղված: