Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ և տվել հանձնարարականներ
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, անձամբ դիտարկել հակառակորդի հենակետերը։
Այցելության ավարտին Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստարաբաժանման հրամանատարությանը: