Թենիսի գնդակի չափերի հասնող կարկուտ՝ Ֆրանսիայում (տեսանյութ)
Ֆրանսիայի հարավ-արևելյան շրջանները պատուհասել են ուժգին քամիները, որոնք ուղեկցվել են կայծակով ու թենիսի գնդակի չափսերի հասնող կարկուտով:
Արհավիրքի զոհ է դարձել մեկ մարդ, ևս մարդ վնասվածքներ է ստացել։
Փոթորկի արագությունը ժամում հասել է 100 կմ-ի: Պոկվել են էլեկտրահաղորդալերեր, տասնյակ շրջաններ հոսանքազրկվել են:
Կարկուտի հետևանքով փշրվել են տների ապակիները, կաթվածահար է եղել երթևեկությունը։
Ահռելի վնաս է հասցվել ֆերմերային տնտեսություններին: