Այսօր՝ 20 հունվարի 2020թ., 00:00
Կինը որոշել է փորձարկել իր հավատը և մխրճվել է դիմացից շարժվող ավտոմեքենայի մեջ Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր. Սամվել Ֆարմանյան Չինաստանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ապշեցուցիչ, անկասելի «Լիվերպուլ»․ «Յունայթեդը» նույնպես ձեռնունայն հեռացավ «Էնֆիլդից» (տեսանյութ) Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին Բեռլինում հայտարարվել է անվտանգության բարձրագույն աստիճան Պուտինի եւ Էրդողանի պատճառով Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը սիրում է նկարել կիսամերկ (լուսանկար) Իրանը քննադատել է Մակրոնին` Պարսից ծոցի սխալ անվանման համար Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա երեխային Երաժշտությամբ զբաղվել` նշանակում է կամուրջներ կառուցել, ոչ թե քանդել. գերմանացի հանրահայտ երգիչը դիմել է ադրբեջանցի տենորին Օդերևութաբանները անոմալ տաք եղանակ են կանխատեսում Մոսկվայում Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը Նաստյա Կամենսկիխը՝ մեքսիկական Playboy-ում (լուսանկարներ) ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Թուրքիան կոչ է արել ԵՄ-ին դադարել «թուրք կիպրացիների նկատմամբ կողմնակալ քաղաքականությունը» «Շատ եմ ցավում, պատրաստ չէի նման բան տեսնել».Արա Բաբլոյան Դիետա, որը կօգնի թողնել ծխելը ԵՄ-ն նախազգուշացրել է Թուրքիային Կիպրոսի մերձափնյա գոտում աշխարհագրական հետախուզության անթույլատրելիության մասին Գեորգի Կուտոյանը իր մասնագիտությամբ փայլել է. Տարոն Մարգարյան «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Թեհրանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքից.Արմեն Աշոտյան Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան Արտակարգ դեպք Վիեննայի օդանավակայանում. Իսրայելցիները բացել են ինքնաթիռի դուռը եւ ծխել Զելենսկին դիմավորել է Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ) Արմավիրում 11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող խորթ հորը դատարանն արդարացրել է Թուրքիան պատրաստվում է բանտից բաց թողնել օրենքով գող Լավասօղլուին Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա գիտակցությունը տեղն է Ռուսաստանցիները սիրում են հանգստանալ Թուրքիայում Թուրքիայում ռուսաստանցիները մեծ ակտիվությամբ տներ են գնում ՊՍԺ-ն գրավիչ առաջարկ կանի Գվարդիոլային Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ․ նախկին թաղապետ Իրանը զգուշացրել է «եվրաեռյակին» Ինչպես լավացնել վահանաձև գեղձի վիճակը. պարզ խորհուրդներ 2019-ին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5,6 միլիարդ դրամ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի վառարաններով․ մարզպետ Հայտնի է Հյուսիսային Կորեայում նորանշանակ ԱԳ նախարարի անունը «Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը… Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիկը հրաժարվել է պաշտոնից Ֆրանսիական հայտնի ռեստորանը պատմության մեջ առաջին անգամ զրկվել է միշլենյան 3 աստղերից մեկից Արտետա. Մեզ նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ Թրամփի փաստաբաններն անվանել են իմփիչմենթը «ժողովրդավարության վրա վտանգավոր ճնշում» «Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր».Արծրուն Պեպանյան Ինչպես շվեդ գրոսմայստերը սիրեց հայերին եւ Հայաստանը. մենք նաեւ այսպիսին ենք 5 տարվա դադարից հետո Ադելը նոր երգ կթողարկի Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշում գործադրելու» ԱՄՆ-ի քաղաքականությունը Պաշտպան Սթիվ Կուկի տպավորիչ սեյվը, որի համար հեռացվեց խաղադաշտից (տեսանյութ) Բեյրութում ցուցարարների և ուժայինների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի Ռոման Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է. նրա ընտրյալը կրկին միլիարդատեր է (լուսանկարներ) Պանրի ամենաօգտակար 6 տեսակները Փարիզի օպերայի նվագախումբը փողոցում բացօթյա համերգ է տվել՝ հաջակցություն ցուցարարների (տեսանյութ) Էմիլի Ռատաժկովսկու բիկինիներն ավելի ու ավելի են փոքրանում (լուսանկարներ) Օրվա հանդիպումների անոնս Պուտինը դեմ է արտահայտվել նախագահի պաշտոնն անժամկետ զբաղեցնելուն Քոնոր Մաքգրեգորը 40 վայրկյանում հաղթեց Դոնալդ Սերոնեին (տեսանյութ) Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի ափերին հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը Եվրամիությունը զգալիորեն կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից «Եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը». Արթուր Ղազինյան Ջեֆ Բեզոսը, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում իջել է երկրորդ տեղը Թուրքիայում 13 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը. համառոտ ակնկարկ Վարչապետի թաքուն եւ անհասկանալի ցավակցությունը Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ Պետության ղեկավարը որոշել է իր էջում տեսանյութ տարածել չգիտեմ որ «մտքի տիտանի» գլխում ծնված պայքարի մասին. Ե. Վարոսյան «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի. Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի». Կարինե Աճեմյան Կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց զերծ մնալ կողմնակալ գնահատականներից Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչու էր այցելում Սպիտակ տուն (տեսանյութ) Լեհաստանը կազմել է ԽՍՀՄ-ի պատճառով կորած համարվող մշակութային օբյեկտների ցանկը «Սիթին» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) Վրաստանը և Ուկրաինան Ռուսաստանի դեմ բողոք են ներկայացրել Միջազգային ծովային կազմակերպությանը Ռուսաստանցի կինը մահացել է՝ չափից շատ պարացետամոլ խմելու պատճառով Պուտինը խոստացել է փակել պատմությունը վերաշարադրել փորձողների «կեղտոտ բերանները» Բարաք Օբամայի հետաքրքիր շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ Կազեմիրոյի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)
Հարցում

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան

Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։

Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն վերաբերում է մեր երկրում ապրող յուրաքանչյուր ընտանիքի, միաժամանակ այն կարող է նոր, իրական մարտահրավեր դառնալ ողջ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Խոսքը գույքահարկի հնարավոր փոփոխության մասին է։

Ինձ իրավունք եմ վերապահում այս թեմայով տեսակետ հայտնել միայն այն պատճառով, որ ավելի քան 6 տարի զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ բառացիորեն ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով, ինչպես նաև 2016-2018թթ. բազմիցս մասնակցել եմ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գույքահարկի բարձրացման շուրջ անցկացված քննարկումներին։ Միանգամից ասեմ, որ այսօր գույքահարկի բարձրացման գաղափարի շուրջ իմ ունեցած բացասական վերաբերմունքն այն շարքից չէ, երբ քննադատում են կառավարության ներկայացրած ցանկացած առաջարկություն, եթե չեն հանդիսանում այդ կառավարության անդամ։ Այսօրվա կառավարության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ ֆինանսական և ՊԵԿ բլոկից, գիտեն, որ սա իմ սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ սկսած այն պահից, երբ 2008թ.-ին ստանձնել եմ նախարարի պաշտոնը, և այդ դիրքորոշումը պահպանվել է մինչ օրս։

Այսպիսով, արժե՞ արդյոք այսօր քննարկել գույքահարկի բարձրացման թեման։

Կարող եմ միանգամից պատասխանել. քննարկել գուցեև կարելի է, բայց գույքահարկը բարձրացնել՝ ոչ։ Ինչո՞ւ։

Թեման հասկանալու համար հարկավոր է նախ մի փոքր ծանոթանալ դրա նախապատմության հետ։ Գույքահարկի բարձրացման թեման միշտ քննարկվել է մի քանի համատեքստում.

1. Որպես եկամտի լրացուցիչ աղբյուր տեղական բյուջեների համար՝ լոկալ խնդիրները լուծելու նպատակով, քանի որ գույքահարկը համալրում է համայնքային, ոչ թե պետական բյուջեն։

2. Որպես սոցիալական արդարության հասցեական քաղաքականություն իրականացնելու գործիք, մասնավորապես՝ սահմանելու ավելի բարձր հարկեր հարուստների և ապահովված ընտանիքների համար, որոնք հանդիսանում են մեծ և թանկարժեք գույքի սեփականատերեր։

3. Որպես տեղական բյուջեների եկամուտների մակարդակը բարձրացնելու միջոցով՝ պետական բյուջեից դոտացիայի տեսքով համայնքներին տրամադրվող միջոցները խնայելու հնարավորություն, որի արդյունքում այդ միջոցները հնարավոր կլիներ ուղղել այլ պետական ծրագրերի կամ կարիքների ապահովմանը։

Այսօր գույքահարկի բարձրացումը դիտարկվում է նաև մեկ այլ իրողության համատեքստում՝ որպես եկամտահարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտները կոմպենսացնող միջոց։ Որքանով տեղյակ եմ՝ այս գաղափարն ակտիվորեն խրախուսում են միջազգային ֆինանսական կառույցների մեր գործընկերները։

Քանի որ իմ այս հոդվածը ոչ այնքան պրոֆեսիոնալ-մասնագիտացված, որքան հանրային քննարկման բնույթ է կրում, հետևաբար՝ փաստարկները նույնպես ընդհանրական կլինեն։ Կփորձեմ ներկայացնել իմ դատողություններն առավելագույնս պարզ ձևակերպումներով։

Ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ գործող տեղական հարկման և ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգերի շրջանակներում տեղական հարկերի և տուրքերի որևէ չափաքանակ չի կարող լուծել գլխավոր խնդիրը՝ ապահովել համայնքային բյուջեների ինքնաբավությունը՝ տեղական հանապազօրյա հարցերի լուծման համար։ Առաջիկա տարիներին պետբյուջեից տեղական համայնքներին դոտացիաներ տրամադրելու մշտական անհրաժեշտություն է լինելու. խոսքը հատկապես խոշոր քաղաքային և գյուղական համայնքների մասին է։

Հանրային նշանակության ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ առաջ քաշելով գույքահարկի բարձրացման գաղափարը։ Սա է հիմնական հարցը։ Կարո՞ղ է արդյոք կառավարությունն այս կերպ իր առջև հանրային ընդգրկուն սոցիալական արդարություն հաստատելու նպատակ դնել։ Վստահ չեմ, որ սա է հանդիսանում կառավարության հիմնական ցանկությունը, քանի որ այդ դեպքում վերջինս չէր հրաժարվի եկամտահարկի աճող սանդղակի սկզբունքից, երբ ավելի շատ աշխատավարձ ստացողներն ավելի շատ հարկեր էին վճարում։ Բացի այդ, հարկավոր է հասկանալ հետևյալը, որ եկամտահարկի աճող սանդղակի չեղարկումը դրական ազդեցություն կունենա մի քանի հազար մարդու համար, որոնք ստանում են 1 մլն դրամ և ավելի եկամուտ, մինչդեռ գույքահարկի բարձրացումը լրացուցիչ ծախսերի տեսանկյունից կանդրադառնա այն վճարող բոլոր հարկատուների վրա։ Այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա՝ մտածել կիսաքայլերի մասին. ասենք՝ բարձրացնել հարկերը միայն հարուստների համար և միայն, ենթադրենք, որոշակի բնակավայրերում։ Սակայն այն արդեն տեղական բյուջեները լրացուցիչ եկամուտներով համալրելու տեսանկյունից ոչ մի բյուջետային էֆեկտ չի ունենա։ Կներեք, բայց այն ավելի շուտ կնմանվի հարկային պոպուլիզմի։

Կարո՞ղ է արդյոք ֆինանսական տեսանկյունից գույքահարկի բարձրացումը փոխհատուցել եկամտահարկի հին և նոր համակարգերի տարբերության շնորհիվ առաջացող բյուջեի եկամուտների կորուստները։ Ոչ, քանի որ եկամուտը, որը պետությունը կստանա գույքահարկի բարձրացման արդյունքում, անհամեմատ քիչ է լինելու, քան այն եկամուտը, որը պետությունն ապահովում էր եկամուտների աճող սանդղակի շնորհիվ։

Բացի այդ, հարկավոր է ազնվորեն պատասխանել հարցին՝ արդյո՞ք կառավարությունը նախատեսում է կրճատել համայնքներին տրամադրվող բյուջետային դոտացիաները նույն չափով, որքանով լինելու են լրացուցիչ եկամուտները։ Եթե ի սկզբանե կիրառվելու է այս սկզբունքը, ուրեմն հանրությանը մոլորության մեջ են գցում, քանի որ այս պարագայում գույքահարկի բարձրացումը համայնքային խնդիրները լուծելու առումով զրոյական արդյունք է ունենալու. համայնքների փաստացի ֆինանսական ռեսուրսները մնալու են նույնը և չեն ավելանալու։ Քաղաքացիների համար պարզ չի լինելու, թե ինչ նոր ծառայություններից են իրենք օգտվում, կամ որակական ինչ փոփոխություններ են կատարվել համայնքներում գույքահարկի բարձրացումից հետո, ինչ է փոխվել իրենց կյանքում՝ բացի նրանից, որ իրենք սկսել են ավելի շատ հարկ վճարել համայնքին։ Իսկ եթե դոտացիաները չեն կրճատվելու, ապա ֆինանսական հետևանքներն ակնհայտ կլինեն համայնքի համար, սակայն հասկանալի չի լինի դրա արդյունքը պետբյուջեի համար, ինչն ակտիվորեն առաջ են քաշում միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները։

Կարո՞ղ է արդյոք գույքահարկի բարձրացումը նպաստել տնտեսական ակտիվության աճին, ինչպես նաև ազդել երկրում շինարարության տեմպերի վրա։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել մի քանի հանգամանք.

– Գույքահարկի էական ավելացումը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազմանը։ Սա կարող է շատ ծանր անդրադառնալ հատկապես թանկարժեք թաղամասերի վրա։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև այն, որ հատկապես Երևան քաղաքի կենտրոնում շինարարության կոշտ կարգավորումներն արդեն իսկ կարող են հանգեցնել նոր անշարժ գույքի ինքնարժեքի ավելացմանը, դրան գումարած՝ գույքահարկի ավելացումն ընդհանրապես կթուլացնի այդ սեգմենտի նկատմամբ հետաքրքրությունը։ Սա կհանգեցնի մեր քաղաքացիների բարօրության վատթարացմանը, քանի որ մի բան է՝ այժմ ունենալ բարձրարժեք բնակարան կամ առանձնատուն, մեկ այլ բան է, երբ այդ արժեքը սկսում է փոքրանալ, իսկ ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը՝ նվազել։ Չպետք է մոռանալ, որ Երևանի կենտրոնում այժմ բնակվում են՝ ինչպես «նոր հարուստները», այնպես էլ՝ երկրի հին ու բարի մտավորականությունը, որը կկանգնի ծանր իրականության առաջ։

– Անշարժ գույքի շուկայի նկատմամբ կթուլանա նաև օտարերկրյա ներդրողների, հատկապես՝ սփյուռքի մեր հայրենակիցների հետաքրքրությունը։ Մի բան է՝ գնել բնակարան և տարեկան կտրվածքով դրա համար վճարել ոչ մեծ գումարներ՝ ձեռք բերելով կապիտալ, մեկ այլ բան է, երբ այդ կապիտալը քեզ եկամուտ չի բերում, և նույնիսկ չի աճում դրա գինը, իսկ դու սկսում ես դրա պահպանման համար ավելի շատ գումար ծախսել, այդ թվում՝ վճարելով ավելի մեծ գույքահարկ։ Միասին վերցված՝ այս բոլոր հանգամանքները կարող են հանգեցնել նրան, որ շատերը կցանկանան վաճառել իրենց ունեցվածքը, ինչը կհանգեցնի շուկայում առաջարկի ավելցուկի, իսկ դա իր հերթին՝ կհանգեցնի անշարժ գույքի գների անկմանը։ Շուկայում առաջարկի ավելցուկը խնդիրներ կստեղծի նոր շինարարական նախագծերի համար։

– Մյուս կարևոր հետևանքը կլինի այն, որ գույքահարկի ավելացումը կհանգեցնի ծառայությունների արժեքի բարձրացմանը, հատկապես՝ Երևանի կենտրոնում և պահանջարկ վայելող այլ վայրերում։ Գույքահարկի բարձրացումը կհանգեցնի անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության տրվող տարածքների և շենքերի վարձավճարը բարձրացնելու օբյեկտիվ ցանկությանը, իսկ այդ տարածքներում այսօր գործում են ռեստորաններ, հյուրանոցներ, խանութներ և փոքր ու միջին բիզնեսի այլ օբյեկտներ։

– Միշտ, երբ քննարկման է դրվում գույքահարկի բարձրացման հարցը, հարկավոր է հաշվի առնել նաև այն իրողությունը, թե այդ քայլն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վրա։ Չէ՞ որ, ընդգծում եմ, մենք մոռանում ենք, որ գույքահարկը տարածվում է ոչ միայն բնակարանների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա, այդ թվում՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակություն ունեցող։ Ակնհայտ է, որ գործարարության համար լրացուցիչ ծախսային բեռը չի կարող դրական անդրադառնալ բիզնեսի զարգացման և ընդարձակման տեմպի վրա։ Այստեղ կարող են առարկել, թե՝ «չէ՞ որ մենք փոխել ենք եկամտահարկի սանդղակը»։ Ստացվում է այսպես. մի որոշմամբ՝ թեթևացնում, մյուսով՝ ավելացնում ենք բիզնեսի բեռը։ Իսկ ի վերջո ո՞վ է այս ամենից շահում՝ սեփականատե՞րը, գործատո՞ւն, թե՞ աշխատողը։ Միգուցե պետությո՞ւնը։

Ինչպիսի՞ ինստիտուցիոնալ կամ համակարգային արդյունք կարող է ունենալ գույքահարկի բարձրացումը։

Այդպիսի արդյունք հնարավոր կլինի ապահովել, եթե կառավարությունը որոշի անցում կատարել տեղական հարկման նոր հայեցակարգի, այսպես կոչված՝ միասնական հարկին, որը կփոխարինի հողի հարկին և գույքահարկին։ Սա աշխարհում ամենատարածված տեղական հարկման մեխանիզմն է։ Այս մոտեցմամբ հնարավոր կլինի լուծել ևս մեկ կարևոր խնդիր՝ սահմանել հողի իրական շուկայական արժեքը։ Բոլորին հայտնի է, որ այսօր հողի կադաստրային արժեքը և դրա շուկայական արժեքն անգամներով կարող են չհամընկնել։ Ժամանակին կառավարությունում մշակվել էր միասնական հարկին աստիճանաբար անցում կատարելու պլան-հայեցակարգ։ Կարևոր է նաև կադաստրային գոտիների քանակի ավելացումը, ինչը հնարավորություն կտա ավելի հասցեական և արդար գույքահարկ սահմանել։

Անհրաժեշտ է նոր և ավելի ժամանակակից պատկերացում առ այն, թե ինչ եկամուտների հաշվին պետք է ձևավորվեն համայնքային բյուջեները։ Չէ՞ որ մենք պետք է հասնենք այն մակարդակին, երբ առավելագույն քանակությամբ ծառայություններ պետք է մատուցվեն տեղական համայնքների, այլ ոչ՝ պետության կողմից։ Այդպես ավելի հեշտ է տեղական իշխանությունններից պահանջել համապատասխան որակ և վերահսկել այն, սակայն միաժամանակ վերջիններս պետք է ունենան բավարար միջոցներ ու հնարավորություններ՝ արդի պահանջներն իրականացնելու համար։ Ընդ որում, հարկավոր է ելնել նրանից, որ համայնքները պետք է լինեն առավելագույնս անկախ և ինքնուրույն։

Հայաստանում համայնքային բյուջեների եկամուտների հիմնական աղբյուրներն են հողի և անշարժ գույքի հարկերը, տեղական տուրքերը, վարձավճարները։ Մենք, ի տարբերություն շատ երկրների, պետական տուրքերից, օրինակ՝ եկամտահարկից, շահութահարկից, բնապահպանական վճարներից, և այլն, համայնքային բյուջեներ գումարներ մասհանելու պրակտիկա չունենք։ Չբարձրացնելով համայնքային հարկերի դրույքաչափը՝ հարկավոր է գտնել համայնքային բյուջեների առկա միջոցների օպտիմալ և ռացիոնալ օգտագործման ձևեր։ Նման ձևերից մեկը համայնքների խոշորացումն էր։

Արդյոք հնարավո՞ր են բարդություններ վարչարարության տեսանկյունից։

2008թ.-ին, երբ սկսեցի իմ աշխատանքը՝ որպես փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար, ինձ համար ամենազարմանալի բացահայտումն այն էր, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը չէր հասկանում համայնքային հարկերի իմաստն ու նշանակությունը։ Շատերը նույնիսկ չգիտեին, որ հողի և անշարժ գույքի հարկը պետբյուջեի հետ կապ չունեն, նրանց կողմից նախորդ տարիների ընթացքում, առանց չափազանցման, հսկայական պարտքեր էին կուտակվել։ Եվ սա՝ այն պատճառով, որ, եթե հնարավոր էր չվճարել, ու դրա հետևանքով ոչինչ տեղի չէր ունենում իրական կյանքում, շատերը գերադասում էին չվճարել։ Մենք ստիպված էինք հետևողական աշխատանք կատարել, և, ի վերջո, հաջողվեց որոշակի արդյունքի հասնել։ Այսպես. եթե 2007թ. պլանավորված համայնքային տեղական եկամուտները 16.7մլրդ դրամի սահմաններում էին, ապա 2013թ.-ին դրանք արդեն 32.6 մլրդ դրամի էին հասել (կրկնակի աճ)։ Սակայն մենք կարողացանք այս արդյունքին հասնել միայն գործող հարկային դրույքաչափի շրջանակներում՝ առանց դրանց բարձրացման, որոշ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք խրախուսում էին կուտակված պարտքերի վճարումը։

Ես չգիտեմ, թե այժմ ինչպիսի իրավիճակ է տիրում համայնքներում հարկահավաքության ոլորտում, սակայն ավելի քան վստահ եմ, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացումը կարող է է՛լ ավելի բարդացնել իրավիճակը՝ կապված նոր չվճարված պարտավորությունների կուտակման հետ, կավելանա համայնքապետերի կողմից քաղաքացիների դեմ ուղղված դատական հայցերի քանակը, իսկ սա կհանգեցնի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային և վարչարարական նոր ռիսկերի ավելացմանը։

Այս կարևոր հարցի շուրջ որոշումներ կայացնելու ժամանակ պետք է հաշվի առնվեն վերոնշյալ հանգամանքները։ Հարկավոր է հստակ պատկերացնել, թե ինչ հետևանք կարող է ունենալ գույքահարկի բարձրացման որոշումը, և հասկանալ՝ արդյո՞ք այն արդարացված է, չէ՞ որ ֆինանսական արդյունքը կարող է չնչին լինել, իսկ դրա հետևանքով առաջացած գլխացավանքը՝ մեծ։

Տնտեսության և հասարակ քաղաքացիների համար կարևոր է մի փոքր հարմարվել և վարժվել խաղի նոր կանոններին. դրանց հաճախակի և կտրուկ փոփոխությունները չեն հանգեցնի ցանկալի արդյունքի։ Միևնույն ժամանակ՝ քաղաքացիներն արդեն սկսում են հասկանալ, որ նույնիսկ հեղափոխությունից հետո պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց իսկ հաշվին։ Միգուցե քաղաքացիները կարող են ներողամիտ լինել և փորձել հասկանալ այդ որոշումները և մի փոքր էլ համբերել, եթե դրանց արդյունքը լինելու է արագ և տեսանելի։ Գույքահարկի բարձրացման պարագայում այդպիսի արդյունք չի լինելու։

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ

website by Sargssyan