«Ղազախստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հարաբերությունները». Տոկաև
Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանին բացարձակապես անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի հետ երկիրը միավորում է ամենամեծ ցամաքային սահմանը: Տոկաևը նման կարծիք է հայտնել Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է news.rambler.ru-ն:
«Ղազախստանին անհրաժեշտ է Ռուսաստանը որպես մեծ պետություն, որը գտնվում է մեր կողքին, պետություն, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Սակայն առանց Ղազախստանի էլ Ռուսաստանը մի քիչ այլ կլինի»,- ասել է Տոկաևը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցը նա կատարել է հենց ՌԴ:
Նա հիշեցրել է, որ երկու երկրներին միավորում է աշխարհում ամենաերկար ցամաքային սահմանը:
«Մոսկվայում կայացել են շատ լավ բանակցություններ, բովանդակալից բանակցություններ: Մենք համատեղ հայտարարություններ ենք ստորագրել»,- ասել է Տոկաևը: