Թոմ Հենքսը խանութ է թալանել (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը գրազ է եկել և թալանել Լոս Անջելեսում գտնվող հուշանվերների խանութը, գրում է CNN-ը:
Նշվում է, որ դերասանը գողացել է իր լուսանկարը և մի քանի «Օսկարի» արձանիկ:
Jimmy Kimmel Live հեռուստանախագծի նկարահանումների ժամանակ հաղորդավարը նշել է, որ Հենքսը չափազանց կատարյալ է, քանի որ երբեք սկանդալի մեջ չի հայտնվել:
Այդ իսկ պատճառով Հենքսը ընդունել է հաղորդավարի առաջարկը և թալանել խանութը:
Նշվում է, որ նա մտել է խանութ և գոռացել.
«Ես Թոմ Հենքսն են, և ես տանում եմ այս արձանիկները»: