Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կրկնում է ՀՀԿ-ի սխալը
Հայտնի դարձավ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր կազմը: Վարչությունը բաղկացած է 21 հոգուց: 51 թեկնածուից 21 առավելագույն ձայն ստացածներն էլ դարձան վարչության անդամ:
Նրանցից մեկը վարչապետ է, մեկը փոխվարչապետ, մեկը ԱԺ նախագահ, չորսը նախարար, մեկը վարչապետի աշխատակազմի ղեկավար, մեկը ԱԺ փոխնախագահ, մեկը պետական կոմիտեի նախագահ եւ ԱԺ փոխնախագահի ամուսին, մեկը բլոգեր, տասնմեկը պատգամավոր:
Նեծ հաշվով վարչությունը ԱԺ ղեկավարությունից կամ կառավարությունից ոչնչով չի տարբերվում: Կապը երկրի ղեկավարների եւ ժողովրդի միջեւ կրկին կտրված է: ՔՊ-ն եւս կրկնեց այն սխալը, որ ժամանակին արեց ՀՀԿ-ն: ՔՊ վարչությունը սահուն սերտաճեց երկրի ղեկավար կառույցների հետ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Top-News.am