Թուրքիայում Bloomberg-ի թղթակիցներ են ձերբակալվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում դատական գործ է բացվել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի երկու թղթակիցներ՝ Քերիմ Քարաքայայի և Ֆերջան Յալընքըլըչի նկատմամբ, նախորդ տարվա օգոստոսին թուրքական լիրայի անկման վերաբերյալ նյութ պատրաստելու համար։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նյութում մասնավորապես խոսվում էր այն մասին, թե ինչպես թուրքական լիրայի անկումը կանդրադառնա բանկային համակարգի վրա։ Ըստ մեղադրականի՝ թղթակիցները իրենց հրապարակումով «Փորձել են թուլացնել Թուրքիայի տնտեսության կայունությունը»:
Թեմայի շուրջ մեկնաբանություն է արել Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը, ասելով.«Մենք քննդատում ենք այն մեր թղթակիցներին ուղղված մեղադրանքները։ Նրանք արդար և հավաստի հրապարակում են արել»:
Թղթակիցներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։ Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ազգայնական, ընդդիմադիր «Լավ» կուսակցության փոխնախագահ Դուրմուշ Յըլմազը, ինչպես նաև ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Էրդողան Թոփրաքը։