Բոլորը «թքած ունեն». ուկրաինացի հաղորդավարուհին ցույց է տվել «ծաղկած» Սև ծովը
Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Լեսյա Նիկիտյուկը ֆեյսբուքյան իր էջում տեասագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել Սև ծովը: Նկարահանումն արվել է Օդեսայում:
Հաղորդավարը ցույց է տալիս թե ինչպես է ծովը «ծաղկել» ջրիմուռների կենսագործունեության հետևանքով: Նրա խոսքով` մինչև անգամ դելֆիններ են սատկել:
«Ես որոշեցի անձամբ գալ և տեսնել` ոչ ոք ոչինչ չի անում, բոլորը «թքած ունեն»: Մարդիկ այս ջրում լողում են», – ասում է Լեսյա Նիկիտյուկը: