Մոսկվայի կենտրոնում պատմական նշանակության շենք է այրվում
Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել պատմական նշանակություն ունեցող շենքում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Գործակալության տվյալներով` հրդեհն ընդգրկում է 200 քմ տարածք:
Ինչպես նշվում է, այրվում է 1 հարկանի շենքի տանիքը: Ի դեպ, հրդեհի պատճառով Զուբովսկայի հրապարակից մինչև Կրրոպոտկինի խաչմերուկ երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է: