Ուկրաինական մեղուներին չեն թույլատրել հատել Ռուսաստանի սահմանը
«Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն արգելել են առանց փաստաթղթերի Ռուսաստան ներկրել 800 մեղվի, որոնց Ռուսաստանի քաղաքացին բերել էր Ուկրաինայից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
«ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» բաժանմունքի տեսուչը սահմանապահի հետ «Նեխոտեևկա» անցակետում ավտոբուսի բեռնախցիկում հայտնաբերել է մեղվաընտանիքներով փեթակներ, որոնք ժամանել են Ուկրաինայից»,- այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ:
Վարորդը մեղուներին տեղափոխելու թույլտվություն չի ունեցել, ինչի արդյունքում մեղուներին հետ են ուղարկել Ուկրաինա:
Կենդանիները, թռչունները և միջատները կարող են Ռուսաստան բերել միայն «Ռոսսելխոզնադզորի» թույլտվությամբ և անասնաբուժական, սանիտարական պահանջների կատարման մասին վկայող փաստաթղթերով: