Արցախում 7 տարեկան աղջիկը դանակով հարվածել է փոքր քրոջը
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։
Ք. Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: