Հորբատեղի գեյզերն այլևս չկա. բնապահպաններն ահազանգում են
Հորբատեղի գեյզերն այլևս չի ցայտում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ասլանյանի կատարած գրառումից:
«SOS
էսօրվա դրությամբ Հորբատեղի գեյզերը այլևս չկա…
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս դեպքի հետ կապված….
Հ.գ. գիդեր և տուրիստականներ, տուրիստ չտանեք, չխայտառակվեք»,- գրել է նա։
Տեղում արված կադրերից կարելի է եզրակացնել, որ գեյզերը չի գործում արդեն տևական ժամանակ, քանի որ մոտակայքում ջրի որևէ հետք չի հայտնաբերվել, իսկ հորանցքի հատվածում կուտակված ջուրը հնացած ու մամռակալած է եղել: