Որ վիտամինն է երիկամների հիվանդություն առաջացնում
Այս թեմայով
Վիտամին D-ի օգտագործումը՝ առանց բժշկի ցուցման, առաջացնում է երիկամների հիվանդություն: Նման եզրակացության են եկել կանադացի գիտնականները, Корреспондент-ի փոխանցմամբ՝ գրում է CMAJ-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գիտնականները մի դեպք են նշել, որը տեղի է ունեցել 54-ամյա կանադացու հետ: Վերջինը դիմել է բժիշկներին ինքնազգացողության վատացումից հետո: Հետազոտությունը ոչ մի պաթոլոգիա չի հայտնաբերել, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո բժիշկները տղամարդու արյան մեջ հայտնաբերել են կալցիումի մեծ քանակ: Փորձագետները հասկացել են, որ դա հնարավոր է միայն մեծ քանակությամբ վիտամին D-ի օգտագործման դեպքում միայն:
Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդը երեք տարի ծանոթի խորհրդով վիտամին D է օգտագործել: Սակայն սրացումները սկսկվել են ծովափնյա հանգստի ժամանակ, երբ արևի ներգործությամբ վիտամին D-ի պարունակությունն օրգանիզմում ավելացել է:
Այժմ, երկար և թանկարժեք բուժումից հետո տղամարդն ապրում է երիկամի երրորդ աստիճանի քրոնիկ հիվանդությամբ: