SpaceX ընկերությունը ուղիղ եթերում 3 արբանյակ է հասցրել ուղեծիր
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունն իր Falcon-9 կրող հրթիռով հերթական դիտարժան արձակումն է իրականացրել։ Այս անգամ հրթիռը տիեզերք է հասցրել միանգամից երեք արբանյակ՝ յուրաքանչյուրը 1.5 տոննա զանգվածով։
Այս անգամ ևս հրթիռի արձակումը ցուցադրվել է ուղիղ եթերում, ու հազարավոր մարդիկ հետևել են, թե ինչպես է հրթիռն արձակվում, ինչպես է այն օդ բարձրանում, ինչպես է հեռանում երկրից ու հայտնվում տիեզերական տարածությունում։ Ընդ որում՝ տեսախցիկները հեռարձակումն ապահովել են և՛ ցամաքից, և՛ անմիջապես հրթիռի վրայից։
Լուսանկարում այն պահն է, երբ հրթիռն անցնում է Երկրագնդի ամպային ծածկն ու անցնում մթնոլորտի վերին շերտ։ Իսկ ստորև տեղադրված տեսագրության մեջ այդ ամենը ներկայացված է հենց արձակման պահից։