Կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը
Այս թեմայով
- «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
- Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
- Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Անհայտ անձինք այսօր կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջն ու այնտեղ գրառում կատարել։ Թե ով է եղել կոտրողը, այս պահին էլ դեռ անհայտ է մնում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։
ՌԴ իշխանություններն արդեն միջամտել են ու վերականգնել վարչապետի էջը, իսկ կոտրողի թողած հաղորդագրություններն արդեն հեռացված են այնտեղից։
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի վարչապետի թվիթերյան էջը կոտրում են։ Նախորդ անգամ այն կոտրել էին 2014 թվականին ու տեղադրել հրաժարականի մասին տեղեկություններ։ Ապա կոտրողները ավելի էին անլրջացել ու Մեդվեդևի անունից գրել լուսանկարչի կարիերա սկսելու մտադրության մասին։