Հրաձգություններից տուժածներին հնարավորություն կտրվի դատել զենքի արտադրողներին
ԱՄՆ-ում մտադիր են հնարավորության տալ հրաձգություններից տուժածներին զենքի արտադրողներին դատի տալու համար, հաղորդում է Americaru-ն:
Օրինագծի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեյսնո Քրոուն, Դեբբի Մուքարսել-Պաուելլը, ինչպես նաեւ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը: Նրանք առաջարկել են դաշնային մակարդակով ընդունել օրենքը:
Այդ օրենքը թույլ է տալիս չեղարկել զենք եւ զինամթերք արտադրողների դաշնային պաշտպանությունը:
Տվյալ օրենքի կողմնակիցներն ասում են, որ այն ընդունվել էր՝ որպես միջոց արտադրողներին, դիլերներին եւ դիստրիբյուտորներին «թեթեւամիջ» դատական գործընթացներից պաշտպանելու համար: