«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին». Մոսկվայի կենտրոնում երթի մասնակիցներից 57-ը բերման է ենթարկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Մոսկվայում երթ է անցկացվում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի: Երթի մասնակիցները շարժվում են «Չիստիե պրուդի» («Чистые пруды») մետրոկայարանի մոտից ՆԳՆ շենքի մոտ, հայտնում է meduza.io-ն:
Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Արդեն հաղորդվում է 23 բերման ենթարկվածի մասին:
Նշվում է, որ նրանց թվում են «Մեդուզա» գործակալության լրագրողներ Իլյա Ժեգուլյովն ու Անդրեյ Պերցևը:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:
Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:
«Մեդուզա»-ն հայտնում է Մոսկվայի կենտրոնում անցկացվող երթի ժամանակ 57 բերման ենթարկվածի մասին: Բերման ենթարկվածների մեծ մասը կրում է «Ես/մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկներ:
Embedded video
Meduza
✔
@meduzaproject
Несколько типичных задержаний
158
1:39 PM - Jun 12, 2019
85 people are talking about this
Twitter Ads info and privacy