1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 օգոստոսի 2019թ., 00:00
Ժան-Կլոդ Յունկերին շտապ վիրահատության համար հոսպիտալացրել են Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից. ամերիկացի գործարար «Դժվար դրան գնան. եսի՞մ, բա որ գնացին. Արթուր Ղազինյան Դատավորների տարիքային շեմն իջեցնելու նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով. Գևորգ Պետրոսյան Համահայկական խաղերի փակման արարողությունը (ուղիղ) «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաընկերություն է հիմնել Իտալիայի ՆԳ նախարարը արգելել է անօրինական միգրանտների ափհանումը Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն է ստեղծվել Պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններին Համահայկական խաղեր․ Գլենդելի տղամարդկանց թիմը եւս հաղթեց (լուսանկարներ) Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր. Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի մասին Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու, ես պետք է զոհվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովի գրառումը Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը (տեսանյութ, լուսանկարներ) Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանին 1 մլրդ դոլար են բերել Տիգրան Ավինյան․ Մտածում ենք հաջոդ Խաղերում անցում կատարել սիրողականից պրոֆեսիոնալի Թագուհին Մեգան Մարքլին արգելել է կրել է սիրելի հագուստը «Հյուրանոցում հրդեհի համար պատասխան կտա նաև սեփականատերը». Զելենսկի Գլենդելի թիմը՝ Համահայկական 7-րդ խաղերի չեմպիոն «Գնա տուն և սպորտով զբաղվիր». Թրամփն ավելորդ քաշի պատճառով ծաղրել է իր կողմնակցին և թիկնապահների հրահանգել հեռացնել նրան դահլիճից (տեսանյութ) Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից եւ թեքվել Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել «Չարը խափանվեց». Փաշինյանը չկարողացավ բացել խնձորի չիպսի տուփը, այն պատռվեց ու թափվեց գետնին (տեսանյութ) Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում. կա 8 զոհ, 10 վիրավոր (լուսանկարներ) Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կլինի. սպասվում է առանց տեղումների եղանակ «Այնքան նիհար է, որ ցանկանում ես կերակրել»․ Պոլինա Գագարինան՝ համարձակ բիկինիով Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ Ռուսաստանում հիվանդանոցի պացիենտն առեւանգել է շտապ օգնության մեքենան «Ներդրողներին չպետք է նստեցնենք աջակցության վրա». Նիկոլ Փաշինյանը` Կոտայքում Շիրակի մարզում մատուռն ամբողջությամբ այրվել է Ես հայուհի եմ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը պատմել է իր մասին Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. (լուսանկարներ) Կրակոցներ Նոր Նորքում Ռուսաստանցի հայազգի մարզիկ Մանվել Մամոյանը Կրմլի պատերի մոտ սահմանել է Բրյուս Լիի ռեկորդը Հմայիչ եւ ոճային․ Սիրուշոյի լողափնյա կերպարը Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման Մոսկվայում կտրել են «Բրիգադա» սերիալի հայտնի ծառը Ամերիկացի հետազոտողները ցուցադրել են Երկրի վրա միջուկային պատերազմի հնարավոր սցենարը Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները Հայաստանում մեծացել է մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը Քեյթ Միդլթոնն առաջ է անցել Մեգան Մարքլից, իսկ Հարին՝ Ուիլյամից, սակայն նրանց բոլորին ետևում է թողել թագուհին. հրապարակվել է թագավորական ընտանիքի «վարկանշային աղյուսակը» ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան Ջրվեժի հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց Որքա՞ն փող ու ժամանակ կպահանջվի Արցախում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար Ինչ է վթարի վայրից վերցրել А321-ի օդաչուն ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի Իրանը հաջորդ շաբաթ կներկայացնի սեփական արտադրության զենիթահրթիռային համակարգը Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ծերացումը կանխելու մեթոդը Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին ԱԺ աշխատակազմի ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից Ի՞նչ է հանրահավաքային տրամաբանությունը Թուրքիայում հայտարարել են, որ հավանաբար գտել են Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը Սոչիում սպասվող հորդառատ անձրևների պատճառով բնակիչները կարող են տարհանվել Փորձագետը հաշվարկել է Գրենլանդիայի արժեքը Յուպիտերը «կուլ է տվել» հարևան մոլորակը Վիճակագրական դրախտ. դառն ու անուշ հայրենիք Հոնկոնգցի ուսուցիչները մասնակցելու են հակակառավարական զանգվածային բողոքի ցույցին Հայտնի են մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչներն ավելի հաճախ են կարոտում իրենց աշխատանքը 2019 թվականի հուլիսն ամենաշոգ ամիսն էր մեր մոլորակում դիտարկումների ողջ պատմության ընթացքում. գիտնականներ Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել Մոսկվայում 9 տարվա ազատազրկման են դատապարտել հայազգի գործարարին «Բարսելոնան» առաջնությունը սկսեց տաղտկալի խաղով եւ պարտությամբ Երևանում կոտրել ու թալանել են հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակիցաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան Նիկոլ Փաշինյանը Սեւան քաղաքից «լայվ» է մտել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում, սակայն ամսաթիվը դեռևս հայտնի չէ. Ուշակով Արկտիկայում 35 աստիճան ջերմություն է գրանցվել Զարմանալի. ինչ հմտություններ ունի Քեյթ Միդլթոնի երեխաների դայակը Գրենլանդիան չի վաճառվում. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է հինգ թեկնածու Թուրքիայի պետական կառույցների կայքերը հայտնվել են ցանցահենների թիրախում Անընդունելի է վերածել Հայոց պատմության դասագիրքը քաղաքական նպատակներին հասնելու գործիքի «Թղթերի գտվելու վայրն էական նշանակություն չպետք է ունենա գործը մակագրելու և գործընթացներ կազմակերպելու վրա». Արամ Օրբելյան
Հարցում

Վահե Գրիգորյանին առաջադրելով՝ նախագահը ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որևէ կասկած չունի, որ ԱԺ-ն, ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանին կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Որովհետև այս ԱԺ-ն դակիչ համակարգ է իշխանության համար և ըստ էության, այնտեղ ԱԺ գոյություն չունի: Մինչ այս ամենը՝ ես զգուշացնում էի, որ էյֆորիայի հիման վրա ընտրություններն ի վերջո իր թերություններն է ցույց տալու, այսինքն՝ հանրությունը տեսնում է, որ ԱԺ գոյություն չունի, դա դակիչ համակարգ է կոնկրետ մեկ մարդու ձեռքին»,-ասաց քաղաքագետը:

Բոզոյանը խայտառակություն է որակում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը, թեև նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական շահարկումներից խուսափելու համար է նախագահն առաջարկել այդ թեկնածուին:

«Բայց բոլորի համար պարզ է, որ այդ թեկնածուն ակնհայտ գաղափարական կողմնորոշում ունի, ակնհայտ կողմնակալ քաղաքական տեսակետներ ունի, և այդ մարդուն կրկին առաջադրելը ուղղակիորեն ապտակ էր հանրության այն հատվածին, որը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձում է ուզուրպացնել դատական համակարգը և դրանից հետո արդեն հաստատել երկրում ամբողջատիրական համակարգ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահի ներկայացրած 5 թեկնածուների ԱԺ մեծամասնությունը մերժել էր։

Քաղաքագետը շեշտեց, թե մի կողմ է թողնում, որ այդ առաջադրումը անձնական տեսակետից ոչ արժանապատիվ քայլ էր, որովհետև նույն Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում. «Բայց փաստացի առաջադրելով՝ հանրության մոտ ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի: Եթե սա իր անձնական խնդիրն է, նաև խնդրի քաղաքական կողմը կա, ըստ որի՝ փաստացի կարելի է ասել, որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում այսօրվա իշխանությանը երկրում ավտորիտար համակարգ հաստատելու համար: Դա նշանակում է, որ ինքը հավասար պատասխանատվություն է կրելու, եթե երկրում այդ պրոցեսի ընթացքում ունենանք խիստ բացական հետևություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահն ի վերջո զիջեց իշխանություններին` նրանց նախընտրած թեկնածուին առաջադրելով, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը թույլ մարդ է, ըստ էության, ճնշումներին չդիմադրող մարդ է: Մարդկային տեսակն է այդպիսին, և ինքը չի ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ: Դա նշանակում է, որ եթե այդպիսի մարդ է, որ որևէ սկզբունք ու դիրքորոշում չունի, ապա անհասկանալի է, թե այդ մարդն ընդհանրապես ինչու է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի վերջո, կա՛մ այդ պաշտոնը պետք է ուրիշ մարդ զբաղեցնի, որն ավելի սկզբունքային դիրքորոշում կունենա, կա՛մ էլ այդ պաշտոնը դառնում է ուղղակի ավելորդ»:

Երվանդ Բոզոյանն, ամփոփելով, նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր թեկնածուին անցկացնելու համար ՍԴ դատավորի պաշտոնին: «Այլ երկրների փորձից բոլորի համար ակներև է, այսպիսի իշխանությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն գործադիրում, 70 տոկոսը օրենսդիր իշխանության իր ձեռքում է և հայտ է ներկայացնում դատական իշխանությունը վերցնելու, փաստորեն բռնատիրական համակարգի հաստատման ճանապարհին է: Եվ եթե նախագահը՝ անկախ իր անձնական արժանապատվության աստիճանից, որևէ խոչընդոտ չի հանդիսանում այս գործընթացի համար, ապա հարց է առաջնում, իսկ իր առաքելությունը ո՞րն է այս երկրում»,-եզրափակեց նա:

website by Sargssyan