Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց. ուղիղ
Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կոնդի բնակիչները ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։
Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: