Որքա՞ն են կազմել մարզերի ծախսերը 2018-ին
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թավականի բյուջեի կատարման քննարկման ընթացքում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բոլոր մարզպետարանների ծախսերը նախորդ տարվա ընթացքում։
Ըստ նախարարի նշած թվերի՝ հիմնականում կատարողականը 90 և ավելի տոկոս է կազմել՝ եզակի բացառությամբ։ Ամենաշատ ֆինանսվորում ունեցել է Շիրակը՝ 8,․8 միլիարդ դրամ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 2․6 միլիարդ դրամ։