Պենտագոնն Անկարայի հետ կքննարկի C-400-ի և F-35-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ կքննարկի ռուսական C-400 զենիթահրհիռային համարակարգերի գնման և F-35 կործանիչները կառավարել սովորող թուրք օդաչուների վերապատրաստման կասեցման հարցը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Վաղը հեռախոսազրույց կունենամ նախարար Աքարի հետ, և մենք կկարողանանք միմյանց տեղեկացնել առաջընթացի մասին»,- ասել է Շանահանը:
Ավելի վաղ Շանահանն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին հայտնել էր, որ ներկա պահին ԱՄՆ-ում վերապատրաստում անցնող 42 օդաչուները մինչև հուլիսի 31-ը պետք է հեռանան երկրից, իսկ նոր օդաչուների համար ուսուցումը դադարեցվում է: