1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2019թ., 00:00
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը Wizz Air բյուջետային ավիաընկերությունը չվերթներ կկատարի Հայաստան․ ասուլիսը՝ ուղիղ Ի հավելումն «Անտիֆեյք»-ի հետաքննության Դա սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում «փչացնել» ԱԳ նախարարին ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը Ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայանը՝ պետական համակարգի մասին Բավարիայում հնարել են յուրահատուկ միջոց ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու համար ՀՀ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Սորոսի գրասենյակի կողմից․ քաղաքագետ Ուկրաինան արտաքսել է ադրբեջանցի բլոգերին, Բաքվում նրան կալանավորել են Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին Զիմբաբվեի փոխնախագահի տիկինը կալանավորվել է մեքենայությունների եւ փողերի լվացման մեղադրանքով Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ կհաստատի Թրամփի դեմ մեղադրանքները իմփիչմենթի շրջանակում. Շիֆ Հայաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի էկոնոմիկայում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին Գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին․Արմեն Պողոսյան Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Նարեկ Մալյան «Բռնարարը դու ես». Թուրքիայի պատգամավորները խորհրդարանում երգել են այդ երգը՝ բողոքելով կանանց սպանությունների դեմ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան Արտակարգ դեպք Երեւանում. 7 անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները Օզիլի պատճառով Չինաստանում չեն ցուցադրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա. Հակոբ Կարապետյան ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ Կրեմլից հայտնել են, թե ով է ընդհատել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը Բախումներ Բեյրութի կենտրոնում Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Բիձինա Իվանիշվիլի. «Եվրոպան է Վրաստանի ապագան» Հայտնի են անցնող տասնամյակի լավագույն գաջեթները Չինաստանում թողարկել են ապագայի գնացք, որն անցնում է վիրտուալ ուղիներով Առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու երեք անսպասելի միջոց. ամերիկացի բժշկի խորհուրդները Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում Ուսուցիչը կարտոֆիլով աստղերի զվարճալի կերպարներ է ստեղծում 58-ամյա մարզուհին նոկաուտի է ենթարկել 21-ամյա մրցակցին Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին Նաստասյա Սամբուրսկայան ՝ խորը դեկոլտեով ալ կարմիր զգեստով Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը Պատմական զուգահեռներ Մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք Թավշյա հեղափոխականները սննկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին Վիլնյուսի օդանավակայանի տոնաշառը զարմացրել է բոլորին Չքնաղ հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է «Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ Ֆիլիպիններում. կան փլատակներ, բնակիչները խուճապի մեջ են Դեկտեմբերի 17-ից Հայաստանում կլինի այնքան տաք, որքան Իրաքում Բելլա Հադիդը մերկացրել է կուրծքը Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել
Հարցում

«Հեքիաթները հօդս ցնդեցին». Ալեն Սիմոնյանը՝ իր նկատմամբ կիրառված վարչական տույժի մասին

Տարրական սխալ եմ արել, գրանցել եմ ավտոմեքենան, որն այդ րոպեին ձեռքիս տակ է եղել, բայց հայտարարագիրը վերաբերել է ամբողջ տարվան, այսինքն՝ պետք է գրանցեի հունվարի 1-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հունիսի 7-ի որոշմանը:

Նա վստահեցրեց, որ ձգտել է մաքսիմալ ազնիվ լինել․ «Նույն տրամաբանությամբ կարելի է երեւի 132 պատգամավորներից ամեն տասներորդի մոտ մի հատ այդպիսի վրիպակ գտնել, օրենքն էլ է նախատեսում, որ վրիպակ կարող է լինել, որովհետեւ ժամանակ է տրվում ուղղումներ կատարելու: Մի բան է խոսել վրիպակի, նախազգուշացման, անզգուշությամբ մեկ այլ ինֆորմացիա գրելու մասին, եւ այլ բան է խոսել էապես ապօրինի հարստանալու, քննիչի հետ զրուցելու եւ ՀՔԾ դիմելու մասին»։


Սիմոնյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովը ապացուցել է այն, ինչ ինքը ի սկզբանե ասել է. «Այն փաստը, որ առաջին օրվանից հայտարարում են՝ դիմելու են ՀՔԾ եւ չեն անում, դա խոսում է նրա մասին, որ իրենք էլ են հասկանում, որ հիմք էլ չկա դիմելու, բայց աղմուկը բարձրացնում են»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը այդ վրիպակը բացատրեց այն հանգամանքով, որ որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ առաջին անգամ է հայտարարագիր լրացրել. «Դա իմ ամենաառաջին հայտարարագիրն է եղել որպես բարձրաստիճան պաշտոնյա: Այն հեքիաթները, որ մինչեւ հիմա պատմվում էր՝ իբր ապօրինի հարստացման, էապես ֆինանսական վիճակի փոփոխման, ՀՔԾ դիմելու մասին, հօդս ցնդեցին»:

Հարցին՝ նախկինում ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ, Սիմոնյանն ասաց, որ մի անգամ բարկացել է նրա վրա. «Ընտրություններից անմիջապես հետո անձամբ Դաինելը այցելել է առվազն 1 լրատվական կայք եւ համոզել է, որ իմ դեմ վարկաբեկող նյութ տպեն: Նյութը տպագրվելուց 5 օր հետո իրեն մի տեղ հանկարծակի հանդիպել եմ եւ ասել եմ՝ ամոթ քեզ, որ դու նման քայլ ես արել, ինքը հրապարակավ այդ նյութը դրել է եւ խնդրել է, որ ես դա մեկնաբանեմ: Նա մեր խոսակցության մեջ ընդունեց, որ նման քայլի է գնացել»:

Իսկ թե ինչու է Իոաննիսյանը նման քայլի դիմել, Ալեն Սիմոնյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Ենթադրում եմ, որ պատճառը կարող է լինել անձնական կամ իմ՝ հայ-ռուսականի մակարդակում ունեցած պաշտոնները, ես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն եմ, ինչ ասես՝ կարող է պատճառ լինել»:

Հիշեցնենք, որ Դանիել Իոանիսյանը հայտարարել էր, որ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում ունեցվածքի, մասնավորապես՝ մեքենայի մասին տվյալները կեղծ են, եւ դա հավանաբար արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու նպատակով։

Ալեն Սիմոնյանը հերքել է այս մեղադրանքը եւ բանկից քաղվածք ներկայացրել, որ մեքենան գնվել է վարկային միջոցներով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ․ «Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաեւ տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

website by Sargssyan