Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը գործնական միջոցներով. Իրանի ԱԳՆ
Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը նախաձեռնողականության եւ գործնական միջոցներով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:
«Կարծում ենք, որ չնայած ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրսբերմանը, Եվրոպան եւ Գերմանիան կարող են ներդրում ունենալ միջուկային համաձայնագրի պահպանման ու տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ գործնական միջոցներով»,- ասել է նա:
Անդրադառնալով Թեհրանում Իրանի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, Մուսավին նշել է, որ երկու կողմերը «լավ, բաց եւ կառուցողական» բանակցություններ են վարել: