Նիկոլ Փաշինյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: