4000 կրիաների փորձել են արտահանել որպես կաղամբ
Ռուսաստանի Օրենբուրգի շրջանում մաքսատանը ձերբակալել են մի մարդու, ով փորձել է 4 100 հատ կրիան արտահանել կաղամբի անվան տակ։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ 24 պարկ կրիան ներկայացվել է իբր 7 տոննա թարմ կաղամբ։ Տղամարդը ձերբակալվել է հունիսի 7-ին Ղազախստանի հետ սահմանին։ Կրիաների ընդհանուր արժեքը գնահատվում է 5 մլն ռուբլի։
Փոխադրողից կրիաները վերցվել են, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։