Գեորգի Ավետիսյանի նշանակումը ոչ օրինական է եղել․ ի՞նչ կանի վարչապետը
Հունիսի 6-ին վարչական դատարանը դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ հրապարակեց 2018թ. հունիսի 20-ին կայացած Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ընտրության դեմ բերված հայցով վճիռը։ Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի հայցը բավարարվեց և ոչ իրավաչափ ճանաչվեց անցկացված մրցույթի արդյունքում՝ վարչապետին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու համար թեկնածուներ առաջարկելու Տեսչական մարմնի կառավարման խորհրդի որոշումը:
Փաստացի՝ ՍԱՏՄ ղեկավար Գոեորգի Ավետիսյանի նշանակումը եղել է ոչ օրինական, և դա դատարանի որոշմամբ է հաստատված։ Այս պարագայում հետաքրքիր է, թե ինչպե՞ս կվարվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։