Ֆինանսական համակարգում ռիսկեր են եղել արտաքին միջավայրից. Անդրանիկ Գրիգորյան
«Ֆինանսական համակարգում ռիսկեր ի կուտակման տեսանկյունից որոշակի փոփոխություններ են եղել: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018-ին ավելի շատ բխել են արտաքին միջավայրից»,- հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։
Անդրադառնալով հիպոթեքային վարկավորմանը՝ Գրիգորյանը նշեց, որ հիպոթեքային վարկերը բաշխված են բոլոր մարզերում. «Հիպոթեքային վարկերը հասանելի են, նման պայմանները աննախադեպ են: 7,5 տոկոսով հնարավոր է ձեռք բերել հիպոթեքային վարկ, ինչն աննախադեպ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հետխորհրդային երկրների հետ համեմատ: Հասանելիությունը մեծ է, քանի որ օբյեկտիվ չափանիշներ է սահմանված, բոլոր անձիք ովքեր բավարարում են չափանիշներին, ստանում են հիպոթեքային վարկ»:
Մանրամասն՝ տեսանյութում