Ռուսական Սու-27-ը խոցել է ՆԱՏՕ-ի հետախույզ ինքնաթիռներին (տեսանյութ)
Ռուսական սահմանի մոտ ռուսական Սու-27 կործանիչը օդ է բարձրացել ԱՄՆ եւ Շվեդիայի ՌՕՈՒ երկու ինքնաթիռները խոցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների բաժնին:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Բալթիկ ծովի երկնքում:
«Ռուսական կործանիչի անձնակազմը անվտնագ հեռավորության վրա մոտեցել է օդային օբյեկտներին եւ նույնականացրել դրանք որպես ԱՄՆ ՌՕՈՒ RC-135 եւ Շվեդիայի ՌՕՈՒ «Գոլֆստրիմ» հետախույզ ինքնաթիռներ, — ասվում է հաղորդագրությունում:
Օդաչուն ուղեկցել է նրանց՝ թույլ չտալով Ռուսաստանի օդային տարածության սահմանի խախտում, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: