Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Դուշանբեում անցկացվելիք գագաթնաժողովին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, հաղորդում է Sputnik գործակալության տաջիկական տարբերակը:
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Չինաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի և Շրի Լանկայի նախագահները, ինչպես նաև կազմակերպության մնացյալ անդամ երկրների վարչապետեր, փոխվարչապետեր և արտգործնախարարներ:
Պատվիրակությունների ղեկավարները գագաթնաժողովին մասնակցելուց բացի մի շարք երկկողմ հանդիպումներ կունենան:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին ԱՓՎՄԽ նախագահությունը Չինաստանից փոխանցվել էր Տաջիկստանին: Կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները հատուկ հանդիպում էին անցկացրել, որի ժամանակ խորհրդակցության գործադիր տնօրեն էր նշանակվել տաջիկ Խաբիբոլլո Միրզոևը: Նրա թեկնածությունն արժանացել էր 27 անդամ երկրների միաձայն հավանությանը: