Ե՞րբ է օրգանիզմը դադարում պայքարել ծերացման դեմ
Այս թեմայով
Մայամիի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առանցքային գենետիկ ծրագրերը, որոնք նպաստում են երկարակեցությանը, աշխատում են ոչ ավելի, քան մարդու միջին տարիքը, գրում է EurekAlert-ը:
Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են հակածերացման համար պատասխանատու գեների ակտիվությունը հյուսվածքների նմուշներում, որոնք պատկանում են տարիքային տարբեր խմբերի մարդկանց:
Արդյունքները ցույց են տվել, որ մարդու հակատարիքային համակարգերը դադարում են աշխատել 50-60 տարեկանում:
Խնդիրը սպիտակուցի մեջ է, որը պառասխանատու է շատ առանցքային գործընթացների համար՝ ներառյալ աճը և բջիջների կիսումը:
Գիտնականները վստահ են, որ մարդկանց մոտ ծերացման համակարգերի կարգավորումը ավելի բարձր է, քան այլոց մոտ, այդպես է տեղի ունեցել էվոլյուցիայի շնորհիվ, քանի որ օրգանիզմը պիտի սովորեր մարդուն երկար կյանք ապահովել, սակայն ոչ այնքան երկար, որքան մարդիկ ապրում են հիմա: