Աբովյանում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը
Աբովյանում ավարտված քաղաքապետի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը:
Չնայած գործող մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտ աջակցությանը, ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտություն է կրել:
Սա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին խոշոր եւ շոշափելի պարտությունն է: Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունն ընտրարշավին ՔՊ-ի պարտությունն ավելի նկատելի եւ շոշափելի է դարձնում:
Top-News.am