Վրաստանում պատանդ էին վերցրել Հունաստան մեկնող հայ ֆուտբոլասերներին. ՀՀ ԱԱԾ-ն պետք է միջամտի
«Ուշադրություն!!! Հենց այս պահի Red Eagles-ին տեղափոխող ավտոբուսին` Բաթումի քաղաքում, չեն թույլատրում շարժվի Հունաստան, պատճառաբանելով, որ իրենց պատկանող ավտոբուսը ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության կողմից բռնագրավել է Բագրատաշենի սահմանակետում»,- այս մասին հայտարարել են ֆան ակումբի անդամենը, որոնք ուղեւորվում են Հունաստան՝ աջակցելու ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամներին:
Իր հերթին ֆան ակումբի մամուլի քարտուղար Դավիթ Թորոսյանը գրել է.
«Ուշադրությունն եմ հրավիրում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԳՆ-ի, Վրաստանում Հայաստանի դեսպանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Վրաստանում ապօրինաբար կանգնեցվել է Հունաստան մեկնող Red Eagles ֆան ակումբի անդամներին և ՀՀ քաղաքացի այլ անձանց տեղափոխող ավտոբուսը, ներկայացել են որպես Վրաստանի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի եղբայր, պահանջելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ազատ արձակի օրեր առաջ Բագրատաշենում՝ մաքսանենգ ճանապարհով բեռներ տեղափոխելիս բռնված քաղաքացիներին տեղափոխող, իրենց պատկանող ավտոբուսը:
Խնդիրը ժամանակավորապես լուծվել է սպառնալիք-պայմանավորվածությամբ, որ Հունաստանում խաղից չուշանալու համար բացել են ճանապարհը, սակայն հետ վերադառնալիս նորից արգելափակելու են մեր անդամներին և քաղաքացիներին, մինչև ՀՀ ԱԱԾ չթողնի իրենց ավտոբուսը:
Հրավիրում ենք ՀՀ ԱԳՆ-ի , ԱԱԾ-ի և Ոստիկանության ուշադրությանը, հորդորելով ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը և ազատ տեղաշարժի իրավունքը, միաժամանակ հայտարարելով, որ Red Eagles ֆան ակումբը, որևէ կերպ փոխկապակցված չէ ՀՀ ԱԱԾ-ի հետ, չի կարող և չի ցանկանում միջամտել Ազգային անվտանգության ծառայության օրինական լիազորությունների իրականացմանը և հարուցված գործի համակողմանի և բազմակողմ քննության պրոցեսին:
Հ.Գ Հավելենք նաև, որ ավտոբուսում կան նաև երեխաներ, անչափահաս քաղաքացիներ և կանայք»: